‘Իշխան Զաքարյանը այլևս առաջվանը չէ’

932

Հայաստանի կառավարությունը հաստատել է օրենսդրական փոփոխությունները, որոնցով կսահմանի դրույթ, ըստ որի` ՀՀ վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները կամ այլ հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ՝ ՎՊ-ի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ 2013 թվականին ՀՀ ԱԺ-ում ներկայացնելով ՎՊ-ի կողմից պետական մարմիններում տարբեր խախտումների վերաբերյալ բացահայտումները` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հանդես էր եկել տարբեր գնահատակններով և հայտարարություններով` անգամ նշելով, որ բյուջեն թալանվում է: Այդ հայտարարությունները շատ էին ջղայնացրել թե Տիգրան Սարգսյանին, թե` Սերժ Սարգսյանին: Վերջինս անգամ առաձին անդրադարձ էր կատարել Իշխան Զաքարյանի գնահատականներին` հորդորելով զերծ մնալ դրանցից: Եւ ահա, այսօր փաստորեն, իշխանությունները օրենսդրորեն ամրագրեցին, որ Իշխան Զաքարյանին արգելվում է խոսել: 

Նախորդ հոդվածը‘ԱԽՔ-ը տնտեսա-քաղաքագիտական վերլուծություններ է անում’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է Քեթրին Էշթոնի և Էստոնիայի ԱԳՆ ղեկավարի զրույցն Ուկրաինայի մասին’