‘Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմու՞մ է ներկայացրել ‘

1301

Yerkir.am-ի տեղեկություններով` իշխանական շրջանակներում մի քանի ժամ է` ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հայտարարելու է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նույն աղբյուրները հաղորդում են նաեւ, որ Իշխան Զաքարյանի հրաժարականի դեպքում ՎՊ նախագահի պաշտոնը բաժին չի հասնի նրա տեղակալին` Լեւոն Յոլյանին:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը Երևանում է, իսկ Շախտյորի տնօրենը սպառնում է պատժել ֆուտբոլիստին (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘«Բարև, Երևանին» կրկին առաջարկել են նույն մեքենան՝ միայն լվացված’