Իռլանդացի ձկնորսներն ընդդեմ ռուսաստանյան նավատորմի

313

Իռլանդացի ձկնորսների պատվիրակությունը Դուբլինում հանդիպելու է Ռուսաստանի դեսպանի հետ այն բանից հետո, երբ նրանք խոստացել են  խանգարել Ռուսաստանի ՌԾՆ-ի զորավարժությունները Իռլանդիայի առափնյակի հարավ-արևմուտքում։

«Մենք պատրաստվում ենք ձկնորսության մեր ձկնորսական տեղամասերում, և եթե նրանց թվում է, թե մենք, իբր, միջամտում ենք իրենց գործողություններին, ապա ցավում ենք,- հայտարարել է Իռլանդիայի հարավային և արևմտյան ձկնորսական տնտեսությունների կազմակերպության նախագահ Պատրիկ Մերֆին։- Մենք մեր տեղից չենք շարժվելու, և դա մեր խաղաղ բողոքի իրավունքն է»։

Նախորդ օրը Ռուսաստանը խստորեն նախազգուշացրել է, որ իր ռազմածովային զորավարժությունները խանգարելու ցանկացած փորձ կարող է վտանգավոր լինել ձկնորսների համար և անխոհեմ ու անպատասխանատու քայլ կլինի։

Ռուսաստանյան նավերի վեցօրյա զորավարժությունները, որոնց ընթացքում նախատեսված է նաև մարտական հրաձգություն, պետք է Իռլանդիայից հարավ-արևմուտք ընկած ջրերում մեկնարկեն հաջորդ շաբաթ։ Իռլանդացի ձկնորսները հայտարարել են, որ ամենևին ուրախ չեն անկոչ հյուրերի ժամանմամբ։ Նրանք պնդում են, որ զորավարժությունները հարվածում են իրենց եկամտի աղբյուրին, նաև զգալիորեն վնաս են հասցնում  ծովի կենդանական աշխարհին և կենսաբազմազանությանը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը Ռուսաստանին է փոխանցել առաջարկների պատասխանը
Հաջորդ հոդվածըAusOpen․ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս եկավ կիսաեզրափակիչ