‘«Իսլամական պետությունը» ապացույցներ է ներկայացնում’

1979

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսագրություն է տարածել, որում Տաջիկստանում օտարերկրյա զբոսաշրջիկների վրա հարձակում գործած  հինգ երիտասարդներ  ԻՊ-ի խորհրդանշաններով դրոշի ներքո խմբավորմանը միանալու պատրաստակամություն են հայտնում և հավատարմության երդում են տալիս:

Խմբավորմանը միանալու բանաձևն արտասանում է նրանցից ավագը. նա խոսում է ռուսերեն՝ ժամանակ առ ժամանակ արաբերեն նախադասություններ հավելելով, երբ խոսում է իսլամի մասին:

Տեսագրությունը սոցիալական ցանցերում տարածում են ԻՊ-ի հետ կապ ունեցող կառույցները:

Հիշեցնենք, որ ԻՊ-ն ստանձնել է Տաջիկստանում չորս արտասահմանցի հեծանվորդների վրա հարձակման պատասխանատվությունը. ահաբեկիչները, իբր, հետապնդել են ԱՄՆ դաշնակից երկրների քաղաքացիներին:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հարձակման գործով կասկածյալներից մեկը ձերբակալվել է, հինգը սպանվել են, մյուսների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Տաջիկստանի ՆԳՆ-ն հայտարարել է օտարերկրացիների սպանությանը այդ երկրում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Իսլամական վերածնունդի կուսակցության» առնչության մասին: Ոստիկանության կարծիքով՝ հարձակումն իրականացնելուց հետո ահաբեկիչները մտադիր են եղել փախչել Աֆղանստան:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտարկում՝ Հադրութի շրջանում’
Հաջորդ հոդվածը‘Աշոտ Սարգսյան. Իսկ «կծիկի» թելի ծայրը ճիշտ բռնված է’