‘Աշոտ Սարգսյան. Իսկ «կծիկի» թելի ծայրը ճիշտ բռնված է’

13432

Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, պատմաբան Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է.

Դասականի՝ «Գլխից պետք է բռնել» խորհուրդը վերջապես կատարվեց։ Ռ. Քոչարյանը 2000 թվականից (Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո) Հայաստանում հաստատված ԱՎԱԶԱԿԱՊԵՏԱԿԱՆ համակարգի ճարտարապետն է։ Այդ համակարգը գոյատեւեց շուրջ 18 տարի՝ իր բերած վնասներով (բացի մարդկային կյանքերի կորուստներից) արդեն համեմատելի դառնալով 1915-ի Ցեղասպանության հետեւանքներին։ Եթե եղել են կորցնողներ, բնականաբար՝ եղել են շահողներ, ահռելի շահողներ։ Բոլոր նրանք, ովքեր շահել են որպես ավազակապետական այդ համակարգի մաս՝ անհանգստացած են։ Քոչարյանի դեմ հարուցված ծանրագույն մեղադրանքը ու կալանավորումը դառնում են յուրատեսակ լակմուսի թուղթ՝ բացահայտելու համար հանցավոր այդ համակարգի ամենամեծ շահառուներին։ «Կծիկը» քանդվեց՝ շատերն են պատասխանատվության կանչվելու։ Իսկ «կծիկի» թելի ծայրը ճիշտ բռնված է։ Ահա եւ Քոչարյանին պաշտպանող ուժերի եւ անհատների անհանգստության հիմքը. իրենք դրա մեջ են:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» ապացույցներ է ներկայացնում’
Հաջորդ հոդվածը‘ICC. «Արսենալը» հաղթեց «Չելսի»-ին հետխաղյա 11 մետրանոցներով(տեսանյութ)’