Իսկոն հեռացավ «Ռեալից»

789

30-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոն սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։

«9 տարի անց իմ ժամանակը «Ռեալում» մոտենում է ավարտին։ Այս ակումբը թույլ տվեց ինձ իրականացնել մանկության բոլոր երազանքներս, նվաճել բազմաթիվ տիտղոսներ, հանդիպել հրաշալի մարդկանց։

Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս, մարզիչներիս, մարզական շտաբին, մարզաբազայի աշխատակիցներին իրենց աշխատանքի եւ աջակցության համար»,- գրել է Իսկոն։

Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Ռեալ» էր տեղափոխվել 2013-ին իսպանական «Մալագայից»։ Արքայական թիմի հետ Իսկոն դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։

Նախորդ հոդվածըԴԺՀ-ն սեփական առևտրային նավատորմը կունենա
Հաջորդ հոդվածըԼեւանդովսկի․ Չեմ կարծում, որ դարձյալ կխաղամ «Բավարիայում»