Իսկոն մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն

328

Մադրիդի «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 30-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոն մոտ է իտալական «Ռոմա» տեղափոխվելուն, հաղորդում է AS-ը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել միջին գիծը։

Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են նաեւ իսպանական «Սեւիլիան», «Բետիսը», անգլիական «Նյուքասլը»։

Իսկոն «Ռեալում» հանդես էր գալիս 2013 թվականից։ Ավարտված մրցաշրջանում նա իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» պայմանագիր կնքեց Ֆրանկ Կեսիեի հետ
Հաջորդ հոդվածըԿարլսենը կխաղա Նեպոմնյաշչու հետ, եթե ՖԻԴԵ-ն ընդունի իր առաջարկած ձեւաչափը