«Բարսելոնան» պայմանագիր կնքեց Ֆրանկ Կեսիեի հետ

274

Իտալիայի չեմպիոն «Միլանից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած Ֆրանկ Կեսիեն միացել է «Բարսելոնային»։

Կոտ դ’Իվուարի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը կատալոնական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։ Հրաժարագինը սահմանվել է կես միլիարդ եվրո, հաղորդում է «Բարսելոնայի» կայքը։

Ֆրանկ Կեսիեի պաշտոնական շնորհանդեսը «Բարսելոնայում» տեղի կունենա հուլիսի 6-ին։

Նախորդ հոդվածըՎարազդատ Հարոյանը հեռացավ «Կադիսից»
Հաջորդ հոդվածըԻսկոն մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն