‘Իսկ ո՞ւր մնաց տեսագրությունը’

1092

ԱԺ Մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նախօրեին հարցադրում արեց, թե ինչո՞ւ Վահե Էլոյանի` (Սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի) իբրեւ թե ազատման դիմումը այդքան հապշտապ ներկայացվեց եւ ընդունվեց ի հակառակ նրա, որ Վահե Էլոյանը պնդում է, թե ամենեւին էլ ազատման դիմում չի ներկայացրել:

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերով նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանի բացակայության պատճառով, պատգամավորի հարցին արձագանքեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը,տեղեկացնելով, որ պատգամավորի բարձրաձայնած խնդիրը իսկապես համապատասխանում է իրականությանը, բայց առկա է ազատման երկու հիմք. «Բացի համաձայն իր սեփական դիմումին, նաեւ այն դեպքում, երբ քաղծառայողը նշանակվել է հայեցողական պաշտոնի: Եվ եթե նայեք կառավարության արդեն բուն որոշումը կտեսնեք, որ ձեւակերպումները այլ են, այսինքն` հայեցողական պաշտոնի նշանակվելու կապակցությամբ»:

Էլինար Վարդանյանը խնդրել է հասանելի դարձնել այն տեսագրությունը, որտեղ նշվում է հիմնավորումը, թե ինչ հիմքով է առաջարկվում ազատել Վահե Էլոյանին: Թովմասյանը

խոստացել է ներկայցնել տեսագրությունը: Հիմա սպասում ենք տեսանյութի հրապարակմանը, իսկ մինչ այդ պարզապես նշենք, որ հիմքերին ծանոթանում են ոչ թե որոշում կյացնելուց հետո, այլ մինչեւ որոշում ընդունելը: իսկ ինչպես հայտն է, կառավարությունը որպխես 44-րդ հարց արդեն իսկ քննարկել եւ որոշում է կայացրել առանց հիմքերին ծանոթանալու:

Ամեն դեպքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարության նիստի այդ հատվածի տեսագրության հրապարակումն անհրաժեշտություն է, այլապես մենք կհամոզվենք, որ մեր մոտ քաղծառայողի ինստիտուտը ոչ թե կայանում, այլ ավերվում է: 

Աղբյուրը՝ http://top-news.am

Նախորդ հոդվածը‘Վկան «դեմքով՝ ոչ անձամբ» ճանաչեց Վազգեն Խաչիկյանին’
Հաջորդ հոդվածը‘Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը երթևեկելի կլինի հունիսի 14-ից’