‘Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը երթևեկելի կլինի հունիսի 14-ից’

1311

Մայրաքաղաքում շարունակվում են Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա և Ուլնեցի-Ռուբինյանց փողոցներն իրար միացնող ճանապարհների շինարարական աշխատանքները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, երթևեկը Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի հատվածում կվերականգնվի հունիսի 14-ի առավոտյան:  Զուգահեռաբար, ավարտական փուլ է թևակոխել նաև Իսակովի պողոտայում կառուցվող կամրջի շինարարությունը, որից սկիզբ է առնելու ճանապարհը Իսակովի պողոտայի կողմից: Կամրջի երկաթբետոնե կոնստրուկցիաների տեղադրումից հետո այժմ ընթանում են վերջնական շերտի բետոնալցման աշխատանքները, որոնք կավարտվեն հունիսի 13-ին: Ջրամեկուսացման աշխատանքներից անմիջապես հետո կմեկնարկի ասֆալտապատման գործընթացը:

Նախորդ հոդվածը‘Իսկ ո՞ւր մնաց տեսագրությունը’
Հաջորդ հոդվածը‘Իշխան Զաքարյանը բացահայտում է, թե ինչ միջոցներով է կառուցել իր շքեղ դղյակը’