‘Իսպանական Լա լիգան նույնպես միանում է եվրոպական մյուս առաջատար առաջնություններին’

1111

«Ատլետիկոն» նոր ֆուտբոլիստներին հին հնարքներ է սովորեցնում, «Բարսելոնան»  փորձում է լուծել պաշտպանությունում եղած խնդիրները, իսկ Մադրիդի «Ռեալի» սուպերկազմը դարձել է սուպերմեգակազմ. Այսօր մեկնարկում է Իսպանիայի ֆուտբոլի առջնությունը: 

Գլխավոր ֆավորիտը՝ «Ռեալ» (Մադրիդ) 

Ըստ Ֆլորենտինո Պերեսի՝ այսպիսի կազմը չեն փոխում, այն համալրում են: Չեմպիոնների լիգայի հաղթողները չեն կորցրել ոչ մի կարևոր խաղացողի և ձեռք են բերել երկու վառ ֆուտբոլիստների՝ Աշխարհի առաջնությունից: Եթե Անչելոտին «Ռեալի» ավագների հետ միասին կարողանա համոզել ակումբի նախագահին չվաճառել դի Մարիային, ապա «բլանկոս»-ներն իրենց աստղային թիմը կարող են ներկայացնել միանգամից երեք մրցաշարերում, և դեռ ընկերական հանդիպումների համար էլ խաղացողներ կմնան: Իտալացի մասնագետի տակտիկական հնարավորությունները հիմա մի քանի անգամ ընդլայնվել են, և մարզչի միակ գլխավոր խնդիրը  հոգեբանական բարենպաստ վիճակի պահպանումն է մի թիմում, որտեղ ֆուտբոլիստը կարող է տեղ չունենալ, եթե անգամ արժե 80 մլն եվրո:

2 թիմեր, որոնք համաձայն չեն, որ «Ռեալը» գլխավոր ֆավորիտն է 

«Բարսելոնա».Առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու արգելքը ստիպել է կատալոնացիներին, որ նրանք այս ամռանը ակտիվորեն գործեն: Նշենք, որ այս գործընթացը ակումբում  դեռ շարունակվում է, և թիմում դեռ կարող են նոր ֆուտբոլիստներ ընդգրկվել:

Թիմի հարավամերիկյան հարձակվողների՝ Նեյմար-Մեսսի-Սուրաես, տրիոն իր կարգավիճակով գերազանցում է  2007 թվականի Ռոնալդինյո-Անրի-Էտо’о-Մեսսի ֆանտաստիկ քառյակին և 2010 թվականի՝ Մեսսի-Վիլյա-Պեդրո եռյակին:

«Ատլետիկո». Պետք է ասել, որ Իսպանիայի գործող չեմպիոնները տրանսֆերային պատուհանի արդյունքում նվազագույնը չդարձան ավելի վատը: Հետևաբար, այս թիմն ունի իր  նվաճած տիտղոսը պահպանելու հնարավորություն: «Ատլետիկոն» հաղթել է Լա Լիգայում, հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, երեկ էլ նվաճեց Իսպանիայի գավաթը:  Հիմա Դիեգո Սիմեոնեն ձգտում է փոխել կատարողներին և նոր ֆուտբոլիստներից  քամել առավելագույնը՝ միաժամանակ պահպանելով հին հաջողված համակարգը:

4 գլխավոր նորեկները 

Լուիս Սուարես. Արդեն երկրորդ ամառն է, երբ «Բարսելոնան» հսկայական գումարով գնում է թոփ հարձակվող՝ սկանդալային պիտակով: Սակայն, անցած մրցաշրջանի Եվրոպայի լավագույն հարձակվողը չի կարող հանդես գալ կապտանռնագույնների կազմում մինչև իր որակազրկման ավարտը: Նրա պաշտոնական դեբյուտը կլինի առաջին կլասիկոյի ժամանակ՝ հոկտեմբերի 25-ին: Եվ, եթե Նեյմարի հնարավորությունները մասնագետները գնահատում էին Մեսսիի հետ համագործակցության համատեքստում, ապա Սուարեսը  անհատականություն է, որ եկել է ոչ թե լրացնելու կամ ստվեր գցելու Լեոի վրա, այլ լինելու ինքնուրույն:

 

Խամես Ռոդրիգես. Բրազիլիայի աշխարհի առաջնության այն ամենավառ ֆուտբոլիստներից է, որոնց հավաքականները ժամանակից շուտ դուրս մնացին մրցաշարից: Խամես Ռոդրիգեսը  «Ռեալում» միայն մի խնդիր ունի՝ բարձր մրցակցությունը, ինչպես նաև Անչելոտիի ստանդարտ կառուցվածքում իր սիրած դիրքի բացակայությունը: Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպմանը խփած գոլը վստահություն է ներշնչում այս ֆուտբոլիստին իր ուժերի հանդեպ, քանի որ նա դեռ իր տեղը չի գտել թիմում:

Տոնի Կրոս. Այս գերմանացի ֆուտբոլիստը «Ռեալում» անմիջապես իր տեղը գտավ: Հենց առաջին հանդիպմանը Կրոսը ցույց տվեց, որ ինքը Մոդրիչի հետ միասին միաձույլ ու հիանալի զույգ է կազմում:

Մարիո Մանջուկիչ. Հոգնելով Գվարդիոլայի տոտալ ֆուտբոլից, խորվաթ հարձակվողը «Ատլետիկո»-ում պետք է փոխարինի Դիեգո Կոստային:

3  թիմեր, որոնք անցած տարվանից ավելի լավ կխաղան 

«Վալենսիա».  Մարզչի պարտականություններից հեռացված Խուան Անտոնիոյի թիմին չէր բավարարում վստահությունն ապագայի հանդեպ ու կայունությունը: Նոր սեփականատեր Պիտեր Լիմը պետք է կարողանա լուծել թիմում առկա բոլոր խնդիրները:

«Սևիլյա».  Ռակիտիչի և Մորենոյի բացակայությունը դժվար է լրացնել, սակայն բասկ մարզիչ Ունաի Էմերիի տրամադրության տակ են մի քանի շատ հետաքրքրիր և շնորհալի ֆուտբոլիստներ:

«Գրանադա». Լա Լիգայի միջին հորիզոնականները զբաղեցրած հետնապահ թիմերի մեջ «Գրանադան» ունի առավել խոստումնալից կազմ և ֆինանսական կայուն վիճակ: Հիմա արդեն թիմն ունի իր կարգավիճակի համար լավագույն մարզիչը՝  Խոակին Կապարոսն, ով շատ բան կարող է անել թիմի համար, նույնիսկ անհնարինը:

 

3 թիմեր, որոնք անցած մրցաշրջանից ավելի վատ կխաղան 

«Ատլետիկ». Չեպիոնների լիգայի խաղերին այս  ակումբը սկսել է  մասնակցել 1998-1999 թթ, մրցաշրջանից: «Նապոլի»-ի հետ առաջին հանդիպման արդյունքը հույս է ներշնչում, որ Բիլբաոն ներկայացնող թիմը կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլային էլիտա:  Այսպես, թե այնպես, երկու ճակատով հանդիպումները և Անդեր Էրերայի հեռանալը իր ազդեցությունը կունենա թիմի ելույթների վրա: 

«Ռեալ Սոսյեդադ». Այստեղ ամենաշատը վախեցնում է Անտուան Գրիզմանի կորուստը, ինչպես նաև Խագոբի Արասատեի աշխատանքը թիմում: Այս մարզիչը աչքի չի ընկնում իր արդյունավետությամբ:

«Լևանտե». Արդեն մոռացվել են այն ժամանակները, երբ թիմը գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղուսյակը: Թեև քիչ ֆինանսական միջոցների, հեռավոր թվացող այն տարիներին, թիմն իրեն շատ լավ էր դրսևորում: Հիմա արդեն ակումբը չունի այն նվիրյալ խաղացողները, որոնք կարող են հաղթանակ բերել:  Բացի դրանից, նաև ֆինանսական անկայուն վիճակում է:

Իսպանական մրցաշարին այս տարի յուրահատուկ նշանակություն կհաղորդի նաև բասկյան «Էյբարա»-ի ներկայությունը: Այս թիմը Լա լիգա է եկել իսպանական երրորդ լիգայից և, հատկապես  իր ինֆրակառուցվածքով, այնքան էլ պատրաստ չէ այստեղ հանդես գալու: Թիմն իր տնային հանդիպումներն անցկացնելու է գյուղական մի փոքրիկ մարզադաշտում: Հիմա ֆուտբոլային աստղեր Մեսսին, Քրիստիանուն, Նեյմարը, Բեյլը և Լուիս Սուարեսը հանդես կգան ընդամենը 5250 հանդիսատեսի առաջ:

«Ատլետիկոյի» նվաճած հաղթանակը անսպասելի էր: Երկու թիմերի առաջնությունում հանկարծ հաղթել էր  երրորդը: Եվ նույնիսկ այսоր՝ երեք ամիս անց շատերին դա երազ է թվում: Այսպիսին է Իսպանիայի առաջնությունը՝ աստղային և լի անակնկալներով:

Նախորդ հոդվածը‘Վերականգնվել է Հայաստան ռուսական գազի մատակարարումը’
Հաջորդ հոդվածը‘Հարություն Ուռուտյան. Անկախության հռչակագրի ընդունման օրը թնդում էր ողջ Հայաստանը’