‘Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» ջախջախեց «Էլչեին» (տեսանյութ)’

1032

«Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի` «Բարսելոնա»-«Էլչե» առաջին հանդիպումը:

Լուիս Էնրիկեի սաներն այս խաղում խոշոր հաշվով տոնած հաղթանակի շնորհիվ, կարելի է ասել, արդեն ապահովել են իրենց տեղը քառորդ եզրափակիչ փուլում: Կատալոնական թիմն առավելության հասավ 5:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը, Լիոնել Մեսսին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը, մեկական գոլով աչքի ընկան նաև Լուիս Սուարեսը և Խորդի Ալբան:

ԲԱՐՍԵԼՈՆԱ-ԷԼՉԵ 5-0 (3-0) MC
1-0՝ Նեյմար 35՛, 2-0՝ Լուիս Սուարես 40՛, 3-0՝ Լիոնել Մեսսի 45՛ (11մ), 4-0՝ Խորդի Ալբա 56՛, 5-0՝ Նեյմար 60՛
ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 3.Խերարդ Պիկե (26.Սերխի Սամպեր, 76), 14.Խավյեր Մասկերանո, 15.Մարկ Բարտրա, 18.Խորդի Ալբա (21.Ադրիանո, 61), 22.Դանի Ալվես, 4.Իվան Ռակիտիչ, 20.Սերխիո Ռոբերտո, 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար (7.Պեդրո Ռոդրիգես, 66)
ԷԼՉԵ. 25.Պշեմիսլավ Տիտոն, 2.Դամիան Սուարես, 3.Էնցո Ռոկո, 4.Դավիթ Լոմբան, 5.Դոմինգո Սիսմա (34.Fragapane, 73), 18.Սերխիո Պելեգրին, 21.Էդու Ալբակար, 20.Ֆեյսալ Ֆաժր, 24.Մարիո Պասալիչ, 9.Քրիստիան Էռերա (7.Աարոն Նյիգես, 60), 10.Ֆեռան Կոռոմինաս (22.Ժոնաթաս, 60)
Զգուշացում՝ Լուիս Սուարես 42՛ (Բ), Էնցո Ռոկո 45՛ (Է), Սերխիո Պելեգրին 78՛ (Է) ; Մրցավար՝ Դավիթ Ֆերնանդես Բորբալան 

Նախորդ հոդվածը‘ Երկրաշարժ Վրաստանում’
Հաջորդ հոդվածը‘Անհայտ անձինք Փարիզի արվարձանում պատանդներ են վերցրել ‘