‘Անհայտ անձինք Փարիզի արվարձանում պատանդներ են վերցրել ‘

1192

Անհայտ մարդիկ Ֆրանսիայի մայրաքաղաքային Սենա եւ Մարինա շրջանում պատանդ են վերցրել, տեղեկացնում է RTL ռադիոկայանը: France Press գործակալությունը նշում է, որ պատանդները մի քանիսն են: 

Դամմարտեն ան Գոել քաղաք տանող ավտոխճուղու վրա հրաձգության ձայն է լսվում:

Ավելի վաղ այդ շրջանում ավտոմեքենա է նկատվել, որում գտնվող մարդիկ նմանեցվել են Շերիֆ եւ Սայիդ եղբայրներին: Վերջիններս կասկածվում են Փարիզի կենտրոնում հունվարի 7-ին ահաբեկչական հարձակման կազմակերպման մեջ:

La Parisien պարբերականի աղբյուրների տվյալներով, փոխհրաձգության հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս 20-ը վնասվածքներ են ստացել: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայի գավաթ. «Բարսելոնան» ջախջախեց «Էլչեին» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Հիշենք` որտեղ էինք եւ ուր ենք հասել’