‘Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը վերջին անգամ է ընդունել զինվորական շքերթը’

754

Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը կիրակի ՝ Իսպանիայի զինված ուժերի օրը, վերջին անգամ ընդունել է ռազմական շքերթը: Հունիսի 2-ին նա հրաժարվեց գահից՝ այն փոխանցելով իր որդի Ֆելիպեին: Արքայազնի թագադրումը հավանաբար տեղի կունենա հունիսի 19-ին:

Մինչդեռ սոցհարցումների տվյալներով, որոնք կիրակի օրը հրապարակել է «El Pais» թերթը, իսպանացիների 62 %-ը հանդես է գալիս ի պաշտպանություն համազգային հանրաքվե անցկացնելու, որն էլ կորոշի՝ Իսպանիայում պահպանել միապետությո՞ւնը, թե՞ անցնել հանրապետական կառավարման: Միևնույն ժամանակ՝ սոցհարցումը ցույց է տվել, որ իսպանացիների 49 %-ը կողմ է միապետության պահպանմանը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը Վատիկանում դիմավորել է Իսրայելի նախագահին և Պաղեստինի առաջնորդին’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանը մտադիր է վաճառել բոլոր խոշոր նավահանգիստները’