‘Հռոմի պապը Վատիկանում դիմավորել է Իսրայելի նախագահին և Պաղեստինի առաջնորդին’

867

Կիրակի օրը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը և Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հրավերով ժամանել են Վատիկան: Ֆրանցիսկոս պապը դրանից առաջ ուխտագնացություն էր կատարել Սրբազան երկիր: Նա հայտարարել է, որ հանդիպումը կազմակերպվել է «միասին աղոթելու, այլ ոչ թե խաղաղ բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնելու» նպատակով:

Աղոթքը երեք լեզուներով կայացել է Վատիկանի այգիների բացատում, դրանից հետո պոնտիֆիկը և նրա երկու հյուրերը հանդես են եկել կարճ ելույթներով և ձիթենի են տնկել:

Վատիկանի մամլո կենտրոնում նշել են, որ Հռոմի պապը Իսրայելի և Պաղեստինի առաջնորդներին կոչ է արել «հայացքներն ուղղել քաղաքականությունից անդի», փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի դեսպանատուն. Կատինի հրամանը ստորագրել են Ստալինը, Վորոշիլովը, Մոլոտովը և Միկոյանը’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը վերջին անգամ է ընդունել զինվորական շքերթը’