‘Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը տիկնոջ հետ այցելել է Վատիկան’

833

Իսպանիայի նոր թագավոր Ֆելիպե VI-ը տիկնոջ՝ Լետիսյա թագուհու հետ, այցելել է Վատիկան և հանդիպել Հռոմի պապին, հաղորդել է RT-ն:

Սա նորաթուխ միապետի առաջին արտասահմանյան այցն է գահակալությունից հետո:

Պոնտիֆիկն ընդունել է թագավորական զույգին Պապի գրադարանում, նրանց զրույցը տևել է 40 րոպե:

Ուշագրավ է, որ Լետիսյան օգտվել է կաթոլիկ թագուհիներին, ինչպես նաև կաթոլիկ միապետների տիկնանց և այրիներին տրված արտոնությունից, ըստ որի՝ նրանք իրավունք ունեն Հռոմի պապի հետ հանդիպմանը ներկայանալ սպիտակ զգեստով:

Ձևականորեն՝ արարողակարգը Հռոմի պապի ընդունելությանը հրավիրված կանանց համար նախատեսում է սև և երկար թևքերով զգեստ:

Վատիկանից հետո Ֆելիպեն այցելելու է Իսպանիայի հարևան  երկրներ՝ Մարոկկո, Ֆրանսիա և Պորտուգալիա: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների հետ’
Հաջորդ հոդվածը‘Պատգամավոր. էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը զուրկ է որևէ տրամաբանական հիմնավորումից ‘