Իսպանիայի հավաքականը 1993 թվականից ի վեր առաջին պարտությունը կրեց ԱԱ ընտրական փուլում

393
Soccer Football - World Cup - UEFA Qualifiers - Group B - Sweden v Spain - Friends Arena, Solna, Sweden - September 2, 2021 Spain's Aymeric Laporte in action with Sweden's Alexander Isak PHOTOGRAPHER/TT News Agency via REUTERS

Իսպանիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում պարտվեց Շվեդիայի ընտրանուն (1-2): Աշխարհի առաջնության ընտրական փուլում իսպանացիների ռեկորդային շարքը՝ 66 անպարտելի հանդիպում, ընդհատվեց (52 հաղթանակ և 14 ոչ ոքի):

Շվեդների կազմում աչքի ընկան Իսակն ու Կլասոնը, իսկ իսպանացիների միակ գոլը խփեց Սոլերը։

Մինչ այդ, Իսպանիան վերջին անգամ պարտվել էր 1993 թվականին աշխարհի առաջնության ընտրական փուլում` Դանիային (0: 1):

Այս խմբի մյուս խաղում Վրաստանը սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց Կոսովոյին։

B խմբի մրցաշարային աղյուսակ

1․ Շվեդիա – 9 միավոր
2․ Իսպանիա – 7
3․ Կոսովո – 3
4․ Հունաստան – 2
5․ Վրաստան – 1

Նախորդ հոդվածըՌոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես կգա 7 համարով
Հաջորդ հոդվածըAimchess US Rapid․ Արոնյան-Կարլսեն առաջին մրցախաղում գրանցվեց ոչ-ոքի