Իսպանիայի նախկին թագավորը անձեռնմխելիություն է ուզում ձեռք բերել Լոնդոնում

267

Նախին (կամ ինչպես նրան հաճախ են Իսպանիայում անվանում՝ պատվավոր) թագավոր Խուան Կառլոսը Լոնդոնի վերաքննիչ դատարանում փորձում է իրավական իմունիտետ ստանալ իր նախկին սիրուհու հայցից, որը նրան մեղադրում է  ոտնձգությունների մեջ։

Դատական լսումների համար առիթ են հանդիսացել նոր մեղադրանքները, որոնք հնչեցրել է Կորիննա ցու Սայն-Վիթհենշթեյն-Սայնը, ում անվանում են մերթ Խուան Կառլոսի խորհրդականը, մերթ՝ մտերիմ ընկերուհին, մերթ՝ սիրուհին։

Կորիննան պնդում է, որ Խուան Կառլոսը լրտեսել է իրեն և քամահրանքով է վերաբերվել, երբ 2012 թ․ իրենց հարաբերությունները փչացել են։

Խուան Կառլոսը, որ հիմա ապրում է ԱՄԷ-ում, լսումներին ներկա չի եղել։ Բոլոր մեղադրանքները նա հերքում է։ Գործով որոշումը, ինչպես ակնկալվում է, կկայացվի մի քանի շաբաթ անց։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿոնգրեսի միջանկյալ ընտրություններն ԱՄՆ-ում
Հաջորդ հոդվածըԶելենսկին ռադային առաջարկել է ռազմական դրությունը երկարացնել 90 օրով