Իսպանիայում ձերբակալվել է քրեական հեղինակություն Աբուլաձեն

482

Անցյալ տարի Վլադիմիրում դատավարության սկսվելուց առաջ փախուստի դիմած քրեական հեղինակությունը ձերբակալվել է Բարսելոնայի օդանավակայանում, հաղորդել է Իսպանիայի ազգային ոստիկանությունը։

Ինչպես հաստատել են РИА Новости-ի ոստիկանական աղբյուրները, խոսքը Լևան Աբաշիձեի (նույն ինքը՝ Լևան Սուխումսկի) մասին է։ Անցած տարվա դեկտեմբերին Սուխումսկին ճողոպրել էր Վլադիմիրի շրջանային դատարանի շենքից՝ զուգարան գնալու պատրվակով դուրս գալով դահլիճից։

Քրեական հեղինակությունը մեղադրվում է «հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու» հոդվածով, որը նախատեսում է 8-ից 15 տարվա ազատազրկում։

Ձերբակալությունը կատարվել է այն պահին, երբ նա փորձել է Իսպանիա մուտք գործել ուկրաինական կեղծ անձնագրով։ Ոստիկանությունը ենթադրում է, որ նա մտադիր էր Իսպանիայից «շարունակել անանուն ղեկավարել իր կազմակերպությունը»։ Հետաքննությանը մասնակցել է նաև Վրաստանի ոստիկանությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՓանջշերում դիմադրության ուժերը հայտարարել են 350 թալիբի ոչնչացնելու մասին
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց. մեր թիմը J խմբի առաջատարն է (տեսանյութ)