Իսպանիայում ուկրաինացի փախստականներին շահագործել են ծխախոտի ապօրինի արտադրության մեջ

289

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան, Եվրոպոլի հետ համագործակցությամբ, ուկրաինացի փախստականներին ծխախոտի ապօրինի արտադրության և մաքսանենգության մեջ ներգրավելու գործի շրջանակներում ձերբակալել է 27 մարդու, կիրակի տեղեկացրել է La Vanguardia թերթը։

Թերթի տվյալներով՝ Իսպանիայի ոստիկանությունը, Եվրոպոլի հետ համատեղ, Լոգրոնյոյում, Վալենսիայում և Սևիլյայում ոչնչացրել է երեք անօրինական ծխախոտի ֆաբրիկա և բռնագրավել է 10 տոննա ծխախոտի հումք ու 3,5 մլն տուփ ծխախոտ՝ 37,5 մլն եվրո ընդհանուր արժեքով։

Նշվում է, որ ձերբակալվածներն օգտագործել են ուկրաինացի փախստականների աշխատուժը, որոնք ապրում են գերծանրաբեռնված կացարաններում և երկար ժամանակ աշխատել են՝ առանց փողոց դուրս գալու իրավունքի, որպեսզի իշխանությունները նրանց չհայտնաբերեն։

Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների գործերով գերագույն հանձնակատարի վարչությունը տեղեկացրել է, որ 2022 թ․ փետրվարի 24-ից մինչև 2023 թ․ հոնվարի 17-ը Ուկրաինայից հարևան երկրներ  է ժամանել 17 688 845 մարդ։ Ամենաշատը փախստականներ է ընդունել Ռուսաստանը՝ 2 852 395 մարդ։ Այնուհետև Լեհաստանը է (1 563 386), Գերմանիան (1 021 667), Չեխիան (482 049), Իտալիան (167 925), Իսպանիան (161 012), Մեծ Բրիտանիան (155 500), Բուլղարիան (150 404), Ֆրանսիան (118 994), Սլովակիան (107 476), Ռումինիան (107 229) և Մոլդովան (102 283)։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի ամենաթանկ կազմ ունեցող ակումբների տասնյակը
Հաջորդ հոդվածըԴուք տապալել եք հայկական երկու պետությունները. Ռուզան Խաչատրյան