‘Իսրայելը լքող աֆրիկացիներին կտրվի 5 հազար դոլար’

900

Իսրայելի կառավարությունը ծրագրում է աֆրիկացի յուրաքանչյուր ներգաղթյալի, ով կամավոր կլքի երկրի տարածքը և կխոստանա այլևս երբեք չվերադառնալ, տրամադրել 5 հազար դոլար:

Վերջին ամիսներին Էրիթրեայից և Սուդանից հարյուրավոր ներգաղթյալներ  մեկ այլ առաջարկ են ընդունել՝ 1500 դոլար և ինքնաթիռի անվճար տոմս: Գրանտի էական բարձրացման առաջարկը կառավարության նիստում ներկայացրել է Իսրայելի ներքին գործերի նախարար Գիդեոն Սաարը: Վարչապետ Բինիամին Նեթանյահուն հավանություն է տվել այդ գաղափարին, և այժմ այն ուսումնասիրվում է ֆինանսների նախարարության կողմից: Արտասահմանցի բանվորների հարցերով Կնեսետի հանձնաժողովի տվյալներով՝ Իսրայելում են գտնվում 53 636 աֆրիկացի ներգաղթյալներ: Ամբողջ 2013 թվականի ընթացքում կարողացել է երկիր թափանցել ընդամենը 38 աֆրիկացի, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Ամենակրթված Հոլիվուդյան աստղերը’
Հաջորդ հոդվածը‘2012-ը ռեկորդակիր է ահաբեկչական գործողությունների և դրանց զոհերի թվով’