‘Իսրայելը պատրաստ է խարդավանքի, սակայն զինադադար է ուզում’

1222

Իսրայելը պետք է պատրաստ լինի այն բանին, որ ՀԱՄԱՍ-ը ցանկացած պահի կարող է խախտել կրակի դադարեցման ռեժիմը: Այդ մասին բանակին և բնակչությանը նախազգուշացրել է երկրի վարչապետ Բինիամին Նեթանյահուն:

«Պաշտպանական սահման» գործողության շրջանակներում հայտարարված զինադադարն սկսվել է երեքշաբթի առավոտյան և նախատեսված է 72 ժամով:

«Գործողությունը նպատակ ուներ պաշտպանելու մեր քաղաքացիներին թունելներից, որոնցով մեզ մոտ մահապարտներ էին թափանցում: Թունելները նախատեսված էին իսրայելցիների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու, մարդկանց առևանգելու և սպանությունների համար: Իսրայելը խորապես սգում է զոհված խաղաղ քաղաքացիների, յուրաքանչյուր կորսված կյանքի համար»,- հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելական ռազմական աղբյուրների չճշտված տվյալներով՝ երկրի ղեկավարությունը քննարկում է զինադադարը սահմանված ժամկետից ավելի երկարացնելու հնարավորությունը, եթե կրակի դադարեցման ռեժիմը չխախտվի ՀԱՄԱՍ-ի կողմից: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանիան անհիմն է համարում Ռուսաստանի սանկցիաներն ընդդեմ Արևմուտքի’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր կխմերների առաջնորդներին ցեղասպանության մեղադրանքով դատապարտել են ցմահ ազատազրկման’