‘Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունը Գազայում’

1148

Իսրայելը վերսկսում է օդային հարվածները Գազայում: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ պաղեստինցի գրոհայինները գնդակոծել են իսրայելական տարածքը:

ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը, որը վերահսկում է Գազան,  հրաժարվեց դադարեցնել կրակը՝ այն անվանելով «կապիտուլյացիա»: Ինչպես հաղորդում են Իսրայելի պաշտպանության ուժերը, երեքշաբթի պաղեստինցի գրոհայինները մոտավորապես 50 հրթիռ են արձակել: Միակողմանի զինադադարն ընդամենը մի քանի ժամ է տևել. Իսրայելը կրակը դադարեցրել է այսօր առավոտյան՝ ընդունելով Եգիպտոսի կողմից արված զինադադարի առաջարկը:

Պաղեստինյան կողմի տվյալներով՝ իսրայելական օդային հարվածների հետևանքով արդեն առնվազն 192 մարդ է զոհվել: Ռազմական գործողությունները շարունակվում են արդեն ութ օր:

Իսրայելցիների շրջանում զոհեր չկան, հաղորդվում է չորս վիրավորների մասին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ուիլյամ Հեյգը հեռանում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ն իր աշխատակիցներին դուրս է բերում Լիբիայից’