Իտալիայի առաջնությունը շոգ եղանակի պատճառով հնարավոր է հետաձգվի

358
Իտալական Ա Սերիայի նախագահ Լորենցո Կազինին հայտնել է, որ առաջնության մեկնարկը հնարավոր է հետաձգվի:

Պատճառն անչափ բարձր ջերմաստիճանն է (40 °C), որը գրանցվում է Իտալիայում:

«Որոշված է առաջնության առաջին տուրն անցկացնել օգոստոսի 13-ին: Սակայն դժվար է ասել, թե այսպիսի շոգ եղանակին կկարողանա՞նք սկսել խաղերը: Խնդիր է նաեւ այն, որ Աշխարհի առաջնության պատճառով որոշակի դադար է լինելու: Տեսնենք՝ ինչպիսի լուծում կգտնենք»,-Կազինիի խոսքերը մեջբերում են իտալական ԶԼՄ-ը:

Օգոստոսի 13-ին «Ինտերը», որի կազմը համալրել է Հենրիխ Մխիթարյանը, առաջին տուրում հյուրընկալելու է «Լեչեին»:

Նախորդ հոդվածըՈւհանի շրջաններից մեկում կարանտին է մտցվել Covid-ի 4 դեպքի պատճառով
Հաջորդ հոդվածըՊուշկովը հեգնել է Հարիսի հայտարարությունը․ «Նրա ամենահստակ ելույթն էր»