Իտալիայի գավաթ. «Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ(տեսանյութ)

275

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտերը» Միլանում մրցեց Բերգամոյի «Ատալանտայի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

57-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի փոխանցումից հետո աչքի ընկավ իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Ինտեր» — «Ատալանտա»՝ 1:0 (տեսանյութ)

Մատեո Դարմիան, 57

Նախորդ հոդվածը«Երրորդ Հանրապետություն» — «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակը