Իտալիայում բռնագրավել են Հայաստան ուղարկվող գրեթե երեք տոննա կոկաին

312

Իտալիայի ֆինանսական գվարդիան 2734 կգ կոկաինի ռեկորդային խմբաքանակ է հայտնաբերել, որը Էկվադորից ուղարկվում էր Հայաստան, ասվում է ուժային գերատեսչության հաղորդագրության մեջ։

Արգելված բեռը բռնագրավվել է Կալաբրիայի հարավային շրջանի Ջոյա-Տաուրո քաղաքի նավահանգստում։ Թմրանյութը սառեցված վիճակում էր, 12 մետրանոց փաթեթներով, 78 տոննա բանանների փաթեթների մեջ։ Այդ երկու կոնտեյներները Հայաստան էին մեկնում Էկվադորից՝ վրացական Բաթումի նավահանգստով։

«Կոկաինը հայտնաբերվել է ․․․ բարդ սքաներների և Ջոել շան օգնությամբ։ Բռնագրավված թմրանյութը, որը չափազանց մաքուր էր և իդեալական վիճակում, թմրավաճառներին ավելի քան 800 մլն եվրո եկամուտ կբերեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թմրանյութի տեղափոխմանը և ապա ոչնչացմանը ներգրավվել է ֆինասական գվարդիայի ավելի քան 30 աշխատակից, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄասք․ Սորոսը «ատում է մարդկությանը»
Հաջորդ հոդվածըՌԴ պետդուման չեղարկել է Եվրոպայում սովորական ԶՈՒ-երի մասին պայմանագիրը