Մասք․ Սորոսը «ատում է մարդկությանը»

288

Ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը «ատում է մարդկությանը»։

Երկուշաբթի այսպիսի կարծիք է հայտնել Իլոն Մասքը։

«Նա ուզում է քանդել հենց քաղաքականության հյուսվածքը։ Սորոսն ատում է մարդկությանը»,- Twitter-ում գրել է Մասքը սոցցանցում քննարկումներից մեկի ընթացքում՝ հավելելով, որ Սորոսի ֆոնդերի ցանցը, իր կարծիքով՝ ստեղծվել է «ամենևին ոչ բարի նպատակներով»։

Հունվարին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Սորոսի հիմնադրամն անվանել էր «գունավոր հեղափոխությունների» իրականացման հիմնական համաշխարհային կենտրոնը։ Ընդ որում, ՌԴ ԱԽ քարտուղարը նշել էր, որ այդ կազմակերպության կառույցների վերահսկողության տակ են հայտնվել Եվրախորհրդարանի տասնյակ պատգամավորներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳԴՀ նախկին կանցլերի կինը հեռացվել է աշխատանքից՝ մայիսի 9-ին ՌԴ դեսպանատուն այցի պատճառով
Հաջորդ հոդվածըԻտալիայում բռնագրավել են Հայաստան ուղարկվող գրեթե երեք տոննա կոկաին