‘Իրանը կասկածվում է միջուկային զենքի համար պայթուցիչներ փորձարկելու մեջ’

1418

ՄԱԳԱՏԷ-ն  (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) գտնում է, որ Իրանը կարող է պայթուցիկ սարքերի փորձարկում իրականացրած լինել Պարչինայի հրետանային զորամասում, որոնք հնարավոր է կապված են եղել միջուկային զենքի մշակման հետ:

Այս մասին երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 10-ին, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:

 Նա պահանջել է, որ իրանական կողմը  ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին անհապաղ մուտք ապահովել բոլոր գործակալությանը հետաքրքրող օբյեկտներին: Ըստ Ամանոյի՝ Պարչինայում Իրանի կողմից վերջերս իրականացված աշխատանքները , մասնավորապես տարածքի մաքրումը կարող են խոչընդոտել գործակալության նախապատրաստած ստուգումներին, նշում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց, բայց այնքան էլ` չհրաժարվեց’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Քանի ուժերս ներում են, ես պայքարելու եմ այս իշխանությունների դեմ’