‘Իրանը կարող է դադարեցնել ուրանի հարստացումը, եթե պատժամիջոցները հանվեն’

876

Իրանը պատրաստ է կրճատել ուրանի հարստացումը մինչև 20 %, եթե ԱՄՆ-ի և ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցները հանվեն, այսօր РИА Новости-ին հայտնել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրանական պատվիրակության և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը: «Բանակցությունների գործընթացի համար կարևոր է, որ փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորվի կողմերի միջև: Իրանը կարող է քննարկել ուրանի հարստացումը ժամանակավորապես դադարեցնելու հարցը՝ մինչև 20 %՝ փոխարենն ակնկալելով Իսլամական Հանրապետության դեմ գործող պատժամիջոցների վերացումը: Այդ հարցը քննարկվում է բանակցություններում մեր ընդդիմախոսների հետ: Սակայն խոսքը հարստացումից ընդհանրապես հրաժարվելու մասին չէ»,- ասել է գործակալության զրուցակիցը Ժնևում բանակցությունների երկրորդ օրվա սկզբին:

 

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայում զբոսաշրջության ոստիկանություն են ստեղծել ‘
Հաջորդ հոդվածը‘«B» խումբը մնաց առանց փլեյ-օֆֆ-ի’