Իրանը ողջունել է Սիրիայի վերադարձը

207

Արաբական պետությունների լիգայի գործունեությանը Սիրիայի մասնակցության վերականգնումը նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը և նրա խնդիրներին օտարերկրյա միջամտությունների նվազմանը, երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

Արաբական պետությունների լիգայի ԱԳՆ ղեկավարները կիրակի օրն իրենց արտահերթ հանդիպման ընթացքում հավանություն են տվել Սիրիայի վերադարձին տարածաշրջանային կազմակերպություն։

«Իսլամական երկրների միջև տարաձայնությունների հարթեցումը, ինչպես նաև նրանց մերձեցումը  և համագործակցությունը, դրական արդյունք ունեն կայունության և խաղաղության առումով և հիմք են հանդիսանում, որպեսզի տարածաշրջանային խնդիրներին օտարերկրյա ուժերի շահագրգիռ միջամտությունները նվազեն․․․ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է այդ մոտեցումը»,- Քանաանիի խոսքն է մեջբերել IRNA գործակալությունը։

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը11 տարի անց․ Ասադը և Սիրիան վերադառնում են արաբական աշխարհ
Հաջորդ հոդվածըՉինաստանը ԱՄՆ-ին նախազգուշացնում է Թայվանի հարցում չհատել կարմիր գծերը