11 տարի անց․ Ասադը և Սիրիան վերադառնում են արաբական աշխարհ

159

Բաշար Ասադի դեմ բողոքի ցույցերի արյունալի ճնշումից և ավերիչ քաղաքացիական պատերազմից հետո Սիրիայի հետ հարաբերությունները ավելի քան տասնմեկ տարի խզած արաբական աշխարհը  վերականգնում է հարաբերությունները։

Արաբական պետությունների լիգան վերականգնել է Սիրիայի անդամությունը կիրակի օրը Եգիպտոսում կիրակնօրյա հանդիպման ընթացքում, որտեղ ներկա են եղել Լիգայի 22 երկրներից 13-ի արտաքին գոծերի նախարարները։ Այժմ Ասադը, վստահաբար, կհրավիրվի ադ հեղինակավոր կազմակերպության՝ մայիսի 19-ին Էր-Ռիյադում կայանալիք գագաթնաժողովին։

Ասադին մեկուսացրել էին Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով, որը 300 հազարից ավելի կյանք է խլել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ևս 100 հազար մարդ անհետ կորել է կամ հայտնվել ճաղերի հետևում։ 21-միլիոնանոց Սիրիայի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի փախստական է դարձել։

Արաբական երկրների լիգան 2011 թ․ նոյեմբերին կասեցրել է Դամասկոսի անդամությունը, և միայն մեկ տարի առաջ են երևացել հարաբերությունները կարգավորելու ինչ-որ նշաններ։ Ասադը անցյալ տարվա մարտին հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ այցելել է արաբական երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրաթներ, և առհասարակ՝ բացի Ռուսաստանից և Իրանից՝ էլի մի տեղ։ Վերլուծաբանները հենց Իրանի՝ Սաուդյան Արաբիայի գլխավոր հակառակորդի դիրքերի ուժեղացումն են նշում որպես Սիրիայի հետ արաբական աշխարհի հարաբերությունների ջերմացման պատճառ։ Ասադի մեկուսացման շրջանում Թեհրանը հետևողական կերպով աջակցում էր նրան և մեծացնում ռազմական ներկայությունը Սիրիայում։

Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո արաբական պետությունների մեծ մասն սկսեց հարաբերությունները ջերմացնել Սիրիայի հետ և զգալի մարդասիրական օգնություն տրամադրեց աղետյալ երկրին։ Այժմ արաբական պետություններից շատերի դեսպանությունները վերականգնել են աշխատանքը Դամասկոսում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄադրիդ․ Ալկարասը պաշտպանեց տիտղոսը
Հաջորդ հոդվածըԻրանը ողջունել է Սիրիայի վերադարձը