‘Իրանը C-300 հակահրթիռային համակարգի սեփական նմանակն է փորձարկել’

940

Իրանը հաջողությամբ փորձարկել է նոր Bavar-373 հակահրթիռային համակարգը: Բրիգադային գեներալ Ֆարզադա Էսմաիլին հայտարարել է, որ նոր համակարգը մշակվե է որպես այլընտրանք ռուսական C-300-ին, բայց իր բնութագրով գերազանցում է ինչպես ռուսական կայանին, այնպես էլ դրա նմանակներին:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Bavar-373-ը պտրաստ կլինի մինչեւ 2015-ի գարունը: Նրա տեխնիկական բնութագրերը չեն մանրամասնվում: Հայտնի է, որ C-300-ը կարող է խոցել մինչեւ 300 կիլոմետրի վրա գտնվող նշանակետերը: Միեւնույն ժամանակ, Իրանը օգոստոսի վերջերին տեղական արտադրության եւս մեկ զենիթային համակարգ է փորձարկել՝ Talaash 3-ը, որը կարող է նշանակետեր ոչնչացնել մինչեւ 200 կիլոմետր շառավղով:

2007-ին Իրանը 800 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել ռուսական C-300 համալիրների վաճառքի վերաբերյալ: 2010-ին միջազգային պատժամիջոցների ֆոնին ռուսաստանյան կողմը հրաժարվել է գործարքից: Ի պատասխան՝ պատվիրատուն փոխհատուցում է պահանջել 4 միլիարդ դոլարի չափով: Այժմ հայցը գտնվում է քննվում է Ժնեւի միջազգային դատարանում:  

 

Նախորդ հոդվածը‘Բրիտանիայի վարչապետ. Արևմուտքի պատժամիջոցները կվնասեն Ռուսաստանի տնտեսությանը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել (Լուսանկարային շարք)’