‘«Մանչեսթեր Սիթիի», ՊՍԺ-ի եւ «Ինտերի» «սեւ» օրերը մոտենում են’

842

ՈւԵՖԱ-ն հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացրել է ակումբների ֆինանսական վիճակի հետազոտության արդյունքները, հայտնում է Bloomberg-ը:

Հետազոտությունում ներկայացված են եվրոպական ավելի քան 700 ակումբների ընդհանրացված տվյալները: 2011թ. ակումբների վնասները աճել են 2 տոկոսով եւ կազմել 1,68 միլիարդ եվրո: 2011թ. թիմերի շրջանառությունը կազմել է 13,2 միլիարդ եվրո, որից 9,4 մլրդը ծախսվել է ֆուտբոլիստների եւ նրանց աշխատավարձերի վրա, ինչը 43 տոկոսվ ավելին է, քան 5 տարի առաջ:

Ֆինանսական ֆեյր-փլեյ նոր կանոնների համաձայն, ակումբները 2013 թվականից վերահսկողության են ենթարկվելու: 2013/14 մրցաշրջանից սկսած ակումբներն իրավունք կունենան նախորդ երկու մրցաշրջանների ընթացքում ունենալ 45 միլիոն եվրոյից ոչ ավել վնաս, իսկ 2014/15-ից սկսած, նրանց վնասը չի կարող գերազանցել 45 միլիոն եվրոն արդեն երեք մրցաշրջանի արդյունքում:

Ինչպես հաղորդում է պարբերականը, եվրոպական ակումբներից «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն եւ «Ինտերը» կարող են արդեն այդ ամռանը կարող են չհաղթահարել ֆինանսական ֆեյր-փլեյի ստուգումները:

Նախորդ հոդվածը‘Իրանի ԱԳՆ ղեկավարը կժամանի Ռուսաստանի Դաշնություն’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցիներն արտագաղթում են իշխանության հետ տարաձայնությունների պատճառով’