Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի երկակի չափորոշիչները

271

ԱՄՆ-ն անհիմն կերպով առգրավում է իրանական նավթի խմբաքանակները ու հետո Իրանին է մեղադրում, երբ նա կասեցնում է նավերը՝ նրանց կատարած խախտումների համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարությունը՝ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայությունն ուժեղացնելու մասին։

Քանաանիի խոսքը մեջբերել է Jamaran գործակալությունը։

Ավելի վաղ Ջոն Քիրբին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը քայլեր է ձեռնարկում՝ Պարսից ծոցում իր ներկայությունն ուժեղացնելու նպատակով՝ այդ տարածաշրջանում Իրանի ակտիվության մեծացման կապակցությամբ։ Ըստ նրա՝ դա անհրաժեշտ է միջազգային առևտրանավերի նկատմամբ «Իրանի կողմից անընդհատ հնչող սպառնալիքների» պատճառով։ Սպիտակ տան տվյալներով՝ վերջին երկու տարում արձանագրվել է նման 15 դեպք։

«Հակառակ ամերիկյան պաշտոնյայի հայտարարությունների՝ հենց ամերիկյան կառավարությունն է, որ ծովային իրավունքը խախտելով, միջազգային ջրերում զավթելով և առգրավելով իրանական նավթի խմբաքանակները, վտանգի տակ է դնում նավագնացությունը, պաշտոնական և միջազգային առևտուրը և դրանից հետո անամոթաբար մեղադրում է Իրանին»,- ասել է Քանաանին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ պետդուման չեղարկել է Եվրոպայում սովորական ԶՈՒ-երի մասին պայմանագիրը
Հաջորդ հոդվածըԹուրքիայում նախապատրաստվում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին