Թուրքիայում նախապատրաստվում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլին

212

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին նշանակված նախագահական ընտրությունների երկրորդ փուլին պատրաստվելու շրջանակներում կկենտրոնանա հեռւստատեսային ծրագրերի ու փետրվարյան երկաշարժերից տուժած շրջաններ այցելություններ կատարելու ուղղությամբ։

Նաև հայտնի է դարձել, որ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության բոլոր կազմակերպություններին կոչ է արել այդ ընթացքում լինել տեղերում և իր կողմնակիցներին հորդորել է «չթուլանալ», չորեքշաբթի գրում է Hurriyet թերթը։

Իսկ Էրդողանի մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն մտադիր է իր համակիրներին ներկայանալ ավելի ուժեղ սեցիալական ծրագրով և ընդգծել ահաբեկության դեմ վճռականորեն պայքարելու իր մտադրությունը։ Երեքշաբթի ընդդիմադիր դաշինքի նիստում քննարկվել է առաջին փուլի ռազմավարությունը, և առաջին հերթին նշվել է, որ «ընդդիմությունը չի կարողացել բավարար կերպով հակադարձել կառավարության քարոզչությանը, որն իրենց դրել է երկրում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության կողքին»։

«Երկրորդ փուլում այդ հարցին առանձին մաս է նվիրվել։ Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության աղբյուրներն ասել են․ «Ե՛վ մեր ներկայացուցիչը, և՛ մենք ուժեղ ազդանշան կտանք, որ դեմ ենք ահաբեկության բոլոր դրսևորումներին»»։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի երկակի չափորոշիչները
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Լինելով նախագահ՝ չեմ կարող ինձ թույլ տալ նեղանալ և զայրանալ