Իրանի նախագահը խոստացել է վրեժ լուծել ԻՀՊԿ սպայի սպանության համար

316

Մայիսի 22-ին անհայտ անձինք գնդակոծել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գնդապետ Հասան Սայադ Հոդաիի մեքենան, որը մոտենալիս է եղել Թեհրանի արևելքում իր տանը։ Մահափորձը կատարել են մոտոցիկլետով ընթացող երկու մարդ, որոնք հինգ անգամ կրակել են ԻՀՊԿ սպայի վրա։

Երկուշաբթի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները վրեժխնդիր կլինեն գնդապետի սպանության համար։

«Ցավակցում եմ գնդապետ Սայադ Հոդաիի նահատակման կապակցությամբ,- հայտարարել է նախագահը։- Հավաստիացնում եմ, որ անվտանգության ուժերը լրջորեն կհետաքննեն, և անկասկած՝ մենք վրեժ կլուծենք հանցագործներից այդ հերոսի համար»։

Երկրի ղեկավարի ելույթը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՏաջիկստանի նախագահը զգոնության կոչ է արել