‘Իրանի նախագահի անձնական նվերները աճուրդի կհանվեն’

847

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ստացած անձնական նվերները վաճառքի կդրվեն աճուրդում, երեկ հաղորդել է Fars լրատվական գործակալությունը: Դրանք այն նվերներն են, որ Ահմադինեժադը նախագահի պաշտոնն զբաղեցրած ժամանակաշրջանում ստացել է արտասահմանցի պաշտոնատար անձանցից:  Աճուրդն անցկացնում է Իրանի պետական բարեգործական կազմակերպությունը: Նվերների ցուցահանդեսն Իրանում տևել է հինգ օր, իսկ աճուրդը նշանակված է մարտի 11-ին:

Նախկինում երկրի ղեկավարի նվերները պահվում էին նախագահական ընծաների հատուկ թանգարանում, սակայն անցյալ տարի Ահմադինեժադը որոշեց դրանք հանձնել պետական սոցիալական կազմակերպությանը, որը աճուրդում վաճառված նվերների գումարը կօգտագործի իր աշխատակիցների և Իրանում աղքատության շեմից ցածր գտնվող մարդկանց համար տներ կառուցելու նպատակով: Անցյալ տարի Ահմադինեժադը համընդհանուր բարեկեցության կազմակերպությանն է հանձնել 72 նվեր, դրանցից 21-ի վաճառքից ստացված եկամուտը կազմել է 350 հազար ԱՄՆ դոլար: Մյուս նվերները աճուրդի կդրվեն այս տարի: Նվերների թվում են թանկարժեք ժամացույցներ, գրիչներ և ոսկերչական առարկաներ, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ՌԴ ՆԳՆ-ն պարզել է Սերգեյ Ֆիլինի դեմ մահափորձի դրդապատճառը’
Հաջորդ հոդվածը‘Չավեսի մահը սգացող վենեսուելացիները ծեծի են ենթարկել լրագրողին (տեսանյութ)’