‘ՌԴ ՆԳՆ-ն պարզել է Սերգեյ Ֆիլինի դեմ մահափորձի դրդապատճառը’

855

Ոստիկանությունը պարզել է 2013 թ. հունվարին Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի դեմ մահափորձի դրդապատճառը: ՆԳՆ-ի վարկածով՝ դա եղել է անձնական թշնամանքը Ֆիլինի և թատրոնի մենակատար Դմիտրիչենկոյի միջև:

Նախօրեին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը պարզել է Ֆիլինի վրա հարձակում գործած անձանց: Երեկ մոսկովյան ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել  բալետի մենակատար Պավել Դմիտրիչենկոյի տանը: Այսօր ոստիկանությունից հայտնել են, որ ներկա պահին երեք կասկածյալներ, այդ թվում՝ Դմիտրիչենկոն, ներկայացել են մեղայականով  և ձերբակալված են, հաղորդում է РБК –ն:

Նախորդ հոդվածը‘Արման Մուսինյան. Տեր-Պետրոսյանը խնդիր չունի հանդիպելու Ծառուկյանի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահի անձնական նվերները աճուրդի կհանվեն’