‘Իրանի նախկին նախագահը նշանակվել է Նպատակահարմարության խորհրդի անդամ’

956

Իրանի  հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խոմենեին  նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին պաշտոնապես նշանակել է Նպատակահարմարության խորհրդի անդամ, հաղորդում է հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքը:

Խամենեիի խոսքով՝ նա որոշել է երկրի նախկին ղեկավարին նշանակել Խորհրդի անդամ՝ հաշվի առնելով այն արժեքավոր փորձը, որ Ահմադինեժադը կուտակել է նախագահության ութ տարիների ընթացքում:

Ահմադինեժադի նախագահության ժամկետն ավարտվեց անցյալ շաբաթ օրը:

Նպատակահարմարության խորհուրդը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին կից խորհրդատվական մարմին է, որի պարտականությունների մեջ է մտնում Սահմանադրության պահապանների խորհրդի և Մեջլիսի միջև ծագած հակասությունների հարթումը: Խորհրդի նախագահը Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է, փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում երկրաշարժից քառորդ դար հետո մարդիկ ապրում են վագոն-տնակներում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ստ. Պետերբուրգում 36-ամյա հայաստանցու վրա եռման ջուր են լցրել’