‘Իրանի ՊՆ. Ներկայիս հեգեմոն տերությունները կդադարեն գոյություն ունենալ մինչև 2035 թվականը’

1001

Մինչև 2035 թվականը այսօրվա հեգեմոն տերությունները կդադարեցնեն իրենց գոյությունը, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, փոխանցում է Fars News գործակալությունը: Ըստ նախարարի՝ գերտերությունների ոչնչացումից հետո աշխարհում կսկսեն իշխել ասիական պետությունները: «Այն երկրները, որոնք ունեն ռազմածովային և ծովային վերահսկողություն, առաջատար դեր կստանձնեն համաշխարհային թատերաբեմում»,- ասել է Ահմադ Վահիդին: Նախարարը նաև նշել է, որ թեպետ արևմտյան երկրներն ուզում են պահպանել իրենց գերակայությունը միջազգային ասպարեզում, այնուհանդերձ՝  ապագայում Իրանը աշխարհում կարևոր դեր կստանձնի՝ իր ռազմավարական դիրքի շնորհիվ, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սերժ Սարգսյանին’