‘Իրանն Ադրբեջանի հետ երկու սահմանային անցակետ է փակել ‘

943

Իրանը փակել է Ադրբեջանի հետ Ջուլֆայի (Նախիջևան) և Բիլյուսուվարի սահմանային անցակետերը: Ըստ Թրենդի, այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Սեիդ Մոհամադ Այաթուլահին: Նրա ասելով, որպես այդ քայլի հնարավոր պատճառ նշվում է Ադրբեջանի կողմից Պոլդեշտ սահմանային անցակեկտի փակումը:

Ինչպես հաղորդել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն, իրանական կողմից փակված երկու անցակետերն Ադրբեջանի տարածքում բաց են: Սահմանային անցակետերի փակման հետևանքով դիտվում է մարդկանց մեծ կուտակում □Աստարա□ սահմանային անցակետում:

Իրանի դեսպանատան հաղորդման համաձայն, նոյեմբերի 6-ին Ադրբեջանը փակել է Պոլդեշտ սահմանային անցակետը, դրան մոտ գտնվող տրակտորի գնդակոծման հետևանքով: Անցակետի փակումը լուրջ խնդիրներ է ստեղծել Իրանի քաղաքացիների համար: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը զրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ձայնի իրավունքից’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. բանաձևի նախագիծ՝ էլեկտրոնային լրտեսության անթույլատրելիության մասին’