‘Իրանում մահապատժի չեն ենթարկի կախաղան հանվելուց հետո ողջ մնացած մարդուն’

902

Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Փուրմոհամադին անհրաժեշտություն չի տեսնում կրկին մահապատժի ենթարկել այն մարդուն, ով ողջ էր մնացել կախաղան բարձրացվելուց հետո, փոխանցում է BBC-ն: Նախարարն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ կրկնակի մահապատիժը կարող է բացասաբար անդրադառնալ երկրի հեղինակության վրա, որտեղ, առանց այդ էլ, մահապատիժները մեծ թիվ են  կազմում: Այդ ցուցանիշով Իրանը աշխարհում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Այնուամենայնիվ, վերջնական որոշումը պետք է կայացնեն արդարադատության մարմինները, որոնց գործունեությունը, ձևական առումով, կառավարությունը չի ուղղորդում:

Այս տարվա հոկտեմբերի 9-ին թմրանյութերի մաքսանենգության համար մահապատժի ենթարկված 37-ամյա Ալիռեզա Մ.-ին ողջ էին գտել դիարանում, որտեղից նրա հարազատները ցանկացել էին տեղափոխել նրա մարմինը: Միջազգային իրավապաշտպան շատ կազմակերպություններ հանդես են եկել կրկնակի մահապատիժ իրականացնելու դեմ: Ներկայումս մահապատժի դատապարտվածը գտնվում է հիվանդանոցում, հսկողության տակ, փոխանցում է rbc.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Ինչո՞ւ է կառավարությունը խախտում հակակոռուպցիոն քաղաքականության սկզբունքները. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայից արտաքսված Խաչիկ Խաչատրյան. Ես արդեն Ֆրանսիան համարում եմ իմ տունը’