‘Իրանում շների ու կապիկների հետ զբոսնողները կմտրակահարվեն’

1024

Իրանի 39 պատգամավորներ մի օրինագիծ են մշակել, որն արգելում է պահել կամ զբոսանքի հանել շների ու կապիկների և նրանց հետ խաղալ հասարակական վայրերում, հաղորդել է իրանական Tabnak լրատվական գործակալությունը:

Եթե օրինագիծը հաստատվի, ապա շների ու կապիկների հետ զբոսնող  քաղաքացիներին սպասվում է պատիժ՝ մտրակի 74 հարված կամ տուգանք՝ 300-ից 3000 դոլարի չափով:

Կխստացվի նաև պատիժը նման տեղեկատվություն տարածող լրատվամիջոցների հանդեպ, որոնց նույնպես սպասվում է մտրակի 74 հարված կամ ազատազրկում՝ երեքից վեց ամիս ժամանակով: Նախագծի համաձայն՝ բռնագրավված կենդանիները կհանձնվեն «գազանանոց կամ բաց կթողնվեն անտառում կամ անապատում»: Մինչև այդ  նրանց բոլոր ծախսերը կհոգան տերերը:

Օրինագիծը չի տարածվում ոստիկանության աշխատակիցների, այգեպանների, հովիվների և որսորդների վրա, որոնք աշխատանքի բերումով են կենդանիներ պահում:

Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘«Հայրենասիրական» խմբակները մեզ մոտ եւ դրսում. «Իշխանասիրության» քարոզ՝ հայրենասիրության քողի տա՞կ ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը Երեւանի կենտրոնից տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել’