‘Ոստիկանությունը Երեւանի կենտրոնից տասնյակ ցուցարարների է բերման ենթարկել’

1789

Ազատության հրապարակից մեկնարկել է անոնիմուսների երթը` ի պաշտպանություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ դեռ նախապես հայտարարված երթի մեկնարկից առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել շուրջ 10 մասնակիցների: 

Ոստիկաններն առանց բացատրություն տալու ակտիվիստներին լցնում են մեքենաներն ու տանում ոստիկանության բաժանմունքներ:

Մեկ տարի առաջ` նոյեմբերի 5-ին, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակից դիմակներով երթ կազմակերպեց դեպի Բաղրամյան 26:  Ոստիկանությունը կանգնեցրեց երթը եւ բերման ենթարկեց երթի տասնայակ մասնակիցների, ինչպես նաեւ՝ պատահական անցորդների: Շանթ Հարությունյանը եւ նրա համախոհները, այդ թվում՝ անչափահաս որդին, դատապարտվել են 4-8 տարվա ազատազրկման:

 

Նախորդ հոդվածը‘Իրանում շների ու կապիկների հետ զբոսնողները կմտրակահարվեն’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ առաջնորդը հանրությանն է ներկայացել առանց ձեռնափայտի’