‘Իրան-Նիգերիա. Խաղից առաջ’

875

F խումբ, 16 հունիսի, Կուրիտիբա, «Արենա Բայշադա», ժամը՝ 23:00
Գլխավոր մրցավար՝ Կարլոս Վերա Ռոդրիգես (Էկվադոր.

Իրանի և Նիգերիայի հանդիպումը  խմբային փուլի ամենաանգույններց է:  Սակայն ներկայիս Աշխարհի առաջնությունը ուղղակի ֆանտաստիկ տպավորություն է  թողնում, և դեռևս չի եղել ոչ մի տխուր ու ձանձրալի հանդիպում: Նույնիսկ մինչև այս պահը չի գրանցվել   ոչ ոքի հաշիվ:  Այնպես, որ այս խաղից էլ նվազագույնը  պետք է սպասենք ինտրինգներ և արդյունավետություն:
Այստեղ ֆավորիտը Նիգերիայի հավաքականն է: Իրանի հավաքականի ամենահայտնի մարդը՝գլխավոր մարզիչը Կարլոս Կեյրուշն է: Շատ քչերին է հայտնի ընտրանու ավագը՝ Ջավադա Նեկունաման, որը  խաղացել է «Оսասունա»-ում: Այստեղ է խաղում նաև Անդրանիկ Թեյմուրյանը, որը մի քանի տարի հանդես է եկել Անգլիայում, և  ևս մի քանի անուն, որոնք ոչինչ չեն ասում:

Նիգերիան Իրանի համամատությամբ հանրաճանաչ է. այստեղ են  բազմափորձ Оբի Միքելը,  Մուսան, Էմենիկեն,  անգլիական գրանտ ակումբներում  իր ճանապարհը  հաղթող Մոզեսը, ինչպես նաև Էյաման:  Նշենք, որ աֆրիկական թիմերը հաճախ են դառնում սեփական էմոցիաների զոհը:  Տեսնենք, թե ինչ կլինի: 

Նախորդ հոդվածը‘Ռոսստանդարտ. Ժանյակավոր ներքնազգեստը Ռուսաստանում ոչ ոք չի արգելել, Հայաստանում նույնպես չեն արգելի’
Հաջորդ հոդվածը‘Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկում’