‘Իրավիճակը ճանապարհներին’

764

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Գեղաքար ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհը: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: 
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:  

Նախորդ հոդվածը‘Արմեն Հարությունյան. Ինչո՞ւ պետք է չցանկանամ զբաղեցնել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘«ՀԷՑ»-ը պնդում է, որ վնասով աշխատելու պատճառով նոր ներդրումներ անել չի կարող’