‘Իրավիճակը սննդամթերքի շուկայում շարունակում է մտահոգել փորձագետներին’

859

Իրավիճակը սննդամթերքի շուկայում շարունակում է մտահոգել փորձագետներին: Հոկտեմբերի 14-ին մամլո ասուլիսի ժամանակ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Սննդամթերքի անվտանգության տեսչության կողմից իրականացվող ստուգումները հաճախ նպատակի չեն հանգեցնում, քանի որ սպառողը թույլ է տեղեկացված դրանց արդյունքների մասին, ինչի հետևանքով անբարեխիղճ ընկերությունների հեղինակությանը գործնականում վնաս չի հասցվում: Մինչդեռ, նրա խոսքով, հենց բրենդի հեղինակությանը հասցված վնասը կարող էր առավել արդյունավետ զենք լինել, քան վարչական տուգանքները, որոնք շատ չնչին են` հաշվի առնելով խորոշ ընկերությունների տարեկան եկամուտները:

Պիպոյանը մատնանշել է նաև Տեսչության պլանային և արտապլանային ստուգումներից հետո ընկերություններին ներկայացված պահանջների կատարման նկատմամբ անբավարար հսկողությունը: Օրինակ` ընթացիկ տարվա ամռանը հասարակական մեծ արձագանք գտավ տեղական արտադրողների պաղպաղակի մակնշման հետ կապված պատմությունը, որոնցում նշված չի եղել արտադրանքում բուսական յուղի առկայությունը: Փորձագետի խոսքով, չնայած այն բանին, որ պատմությունը թափ առավ ամռան սկզբին` օգոստոսի սկզբին հայտնաբերված խախտումներն այդպես էլ ամբողջովին չէին վերացվել:

 

Նախորդ հոդվածը‘Ինչպես կբարձրանան պաշտոնյաների աշխատավարձերը ‘
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանական տեսչության ստուգումների արդյունքում պետական բյուջե են լցրել 1 մլն դրամ’