‘Իրավունքի նվաճման երթ. Ուղիղ միացում’

1188

«Դ!ԵՄ ԵՄ ՀՀ Պարտադիր Կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը այսօր, ժամը 12-ից, երթ է նախաձեռնել Երևանի փողոցներով: Նախաձեռնության հաղորդագրությունում, որը տեղադրված է երթի ֆեյսբուքյան էջում, նշվում է. «Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ առաջարկում ենք բոլորին փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին, միանալ իրավունքի նվաճման երթին: Կոչ ենք անում նաև գործատուներին միանալ մեզ, քանի որ սա բոլորիս խնդիրն է:

Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ ենք անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս՝ չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել»:

Երթը տեղի է ունենլու հետևյալ կերպ. ժ. 12:00-ին երթի մասնակիցները հավաքվում են Կրթության և Գիտության Նախարարության շենքի մոտ (Վերնիսաժի այգի): Որոշ ժամանակ կոչեր հնչեցնելուց հետո սկսվում է երթը՝ հետևյալ երթուղով՝
Հանրապետության փողոց — Կառավարության շենք — Իտալիայի փողոց — Կենտրոնական բանկ — Քաղաքապետարան — Խորենացու փողոց — ՊԵԿ:

Երթին միանալու մտադրության մասին ֆեյբուքում հայտնել է 1320 մարդ:

«Ազատություն»

Civilnet.am

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանակենտրոնության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ըստ քաղաքացու՝ վարույթն իրականացնող անձը պաշտոնական կեղծիք է կատարել’