‘Ըստ քաղաքացու՝ վարույթն իրականացնող անձը պաշտոնական կեղծիք է կատարել’

809

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքի բնակչուհի Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչի կողմից կատարվել է կեղծիք. մասնավորապես` քննիչն իր կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ մտցրել է կեղծ տվյալներ այն մասին, որ իր նկատմամբ քննվող քրեական գործով տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայցի պահանջ է ներկայացրել, սակայն որոշում կայացնելու օրվա դրությամբ վերջինս ներգրավված չի եղել որպես քաղաքացիական հայցվոր:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Իրավունքի նվաճման երթ. Ուղիղ միացում’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Լարվածությունը շփման գծում կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին’