‘Իրաքի բանակը ետ է խլել Թալ-Աֆարի ամրությունները’

783

Իրաքի զինվորականներին հաջողվել է իրենց վերահսկողությունը հաստատել հյուսիսային Թալ-Աֆար քաղաքի ամրությունների վրա, որոնք գրավել էին սուննի գրոհայինները: Բացի այդ՝ բանակը գրոհայիններին դուրս է մղել Բաղդադից 60 կմ հեռավորության վրա գտնվող Բակուբա քաղաքից:

Երկրի վարչապետ Նուրի Մալիկին, քրդական և սուննի համայնքների ղեկավարների հետ համատեղ՝ ուղերձ  է հղել գրոհայիններին՝ նրանց հորդորելով ցած դնել զենքը:

Բաղդադի քաղաքացիներն այս ընթացքում զանգվածաբար սննդամթերքի և ջրի պաշարներ են հավաքում:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները դեռևս պահպանում են Իրաքի հյուսիսային մի քանի բնակավայրերի վերահսկողությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստան – Կորեա 1-1. Ակինֆեևի սխալը կարող էր ճակատագրական լինել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև’